Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի

Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը շարունակում է մնալ նույնը՝ 10 հաստատված դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Արցախ տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ վարակված քաղաքացիներից 6-ն արդեն բուժվել է, մահվան դեպքեր չկան։

Ըստ աղբյուրի, անցկացված թեստերի թիվը 359 է, մեկուսացված է 15 քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում