Իրանի իշխանությունները ծրագրում են մայիսի 16-ից բացել դպրոցները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Իրանի իշխանությունները ծրագրում են մայիսի 16-ից բացել դպրոցները, հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, գրում է ria.ru-ն։
«Մենք որոշում ենք ընդունել մայիսի 16-ից բացել բոլոր դպրոցները՝ պահպանելով բոլոր բժշկական ցուցումները, սակայն այնտեղ աշակերտների ներկայությունը պարտադիր չի լինի»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 19-ին, մինչ այժմ երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 107,6 հազար դեպք, որոնցից 6640-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է մոտ 86 հազար մարդ։
Ձեռնարկված առաջին քայլերից մեկը դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումն էր։ Ընդ որում` դպրոցականների համար առարկաների պարապմունքները կազմակերպվել են իրանական հեռուստատեսության կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում