Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերն ու հետհամավարակային շրջանում համագործակցության հարցերը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:

«Մեր նախագահը հեռախոսազրույցի ժամանակ Մերկելի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարն ու հետհամավարակային շրջանում ձեռնարկելիք քայլերի շուրջ համագործակցությունը»,- ասված է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 210 318 է, մահացել է 284 448 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում