Իրանի իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից բացել դպրոցները
11/05/2020 19:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Իրանի իշխանությունները նախատեսում են մայիսի 16-ից բացել դպրոցները, հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին:
«Մենք որոշել ենք բոլոր դպրոցները բացել մայիսի 16-ից՝ պահպանելով բժշկական պահանջները, բայց աշակերտների ներկայությունը այնտեղ պարտադիր չի լինի», – ասել է նա IRINN-ի եթերում:
Փետրվարի 19-ից ի վեր Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 107,6 հազար դեպք, որից 6640-ը՝ մահացու ելքով: Ապաքինվել է մոտ 86 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում