Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում