Արցախում առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է

Արցախում առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել:

Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ էին մտցվել Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքներում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում:

Տեղեկացնենք, որ առ այսօր իրականացվել է 434 թեստավորում:

Արցախի տեղեկատվական շտաբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում