Ավստրիան ու Գերմանիան կբացեն ընդհանուր սահմանը

Ավստրիան ու Գերմանիան կբացեն ընդհանուր սահմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ավստրիան ու Գերմանիան ծրագրում են հունիսի 15-ին բացել ընդհանուր սահմանը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ավտսրիայի տուրիզմի նախարարը: Նրա խոսքով, հունիսի 15-ին հնարավոր է սահմանի բացումը:

Կորոնավիրուսի համավարակով պայամանավորված սահմանային հսկողությունը երկու երկրների միջև գործում է 2 ամիս: Գերմանիայի ու Ավստրիայի կանցլերները համաձայնեցրել են ռեժիմի թուլացման ծրագիրը: Այն երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլում մայիսի 15-ին կհանվեն որոշ սահմանափակումներ, երկրորդ փուլում՝ հունիսի 15-ին կհանվի սահմանային հսկողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում