Վրաստանը քննադատում է COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը

Վրաստանը քննադատում է COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՎրաստանում COVID-19-ի բուժում ավելի արդյունավետ է, քան եվրոպական մի շարք երկրներում, այդ պատճառով էլ այնտեղ հիվանդության հետևանքով մահացությունը մի քանի անգամ ցածր է, քան եվրոպական երկրներում։ Այս մասին գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն պրոֆեսոր Թենգիզ Տերտցվաձեին։

Բժիշկը նշել է, որ Վրաստանում COVID-19-ից մահացությունը կազմում է մոտ 1,5%, Գերմանիայում` 4,5%, իսկ ահա Ֆրանսիայում` 19,5%:

Տերտցվաձեն ասել է, որ թեթև ախտանիշներ ունեցող հիվանդներին ևս պետք է հիվանդանոցներում բժուեն, ինչպես դա անում են Վրաստանում, այլ ոչ թե նրանց թողնել տանը՝ հետևելով եվրոպական երկրների օրինակին:

Նա վստահեցրեցլ է, որ տանը հիվանդներին ավելի դժվար է վերահսկել, և նրանք կարող են լքել բնակարանը և վարակել ուրիշներին: Բացի այդ կան դեպքեր, երբ հիվանդի վիճակը կտրուկ վատթարանում է:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 647 դեպք: Վերականգնվել է 372 քաղաքացի, մահացել է 11 հոգի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում