Մայիսի 22-ին հնարավոր է Վրաստանում արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կայացնեն

Մայիսի 22-ին հնարավոր է Վրաստանում արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կայացնեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կկայացնեն սահմանափակումների մասամբ վերացման արդյունքների հիման վրա: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է մայիսի 22-ից չեղարկվի արտակարգ դրությունը, Ցերցվաձեն նշել է, որ այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, սակայն մինչ մայիսի 22-ը մնացել է մեկ շաբաթից ավելի:

«Այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, սակայն մինչ մայիսի 22-ը մնացել է մեկ շաբաթից ավելի և մինչ այդ կունենանք առաջին արդյունքները, այն արդյունքները, որոնք մեզ կտա սահմանափակումների մասամբ վերացումը: Հույս ունեմ, որ մայիսի 11-ից սահմանափակումների մասամբ վերացումից հետո չի լինի դեպքեր աճ: Ի նկատի չունեմ նոր դեպքերի միանիշ թիվ կամ, անգամ մինչև 20 նոր դեպք, դա սովորական երևույթ է և երկար ժամանակ կլինի, ինչը երկրին ոչ մի բարդություն չի բերի: Ի նկատի ունեմ այն, որ այս ամենը եթե չհանգեցնի վարակի կտրուկ աճին, ապա մայիսի 22-ին հնարավորություն կտրվի չեղարկել արտակարգ դրությունը», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:

Ինֆեկցիոն կլինիկայի տնօրենը կարծում է, որ երկիրը կկարողանա պահպանել առկա իրավիճակը:

«Կարծում եմ, կկարողանանք պահպանել այս իրավիճակը: Իմ խորհուրդը կլինի այն, որ սահամանափակումների վերացումից հետո պահպանել երեք կետ՝ ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորություն և փակ տարածքում կրել դիմակ: Սա չի առաջացնի այնպիսի անհարմարություններ, որը կխախտի մեր կյանքի ռիթմը: Փոխարենը, այս ամենը կապահովի այն, որ հարկավոր չի լինի դիմել նորմաների խստացմանը», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում