AM | RU
USD
EUR
RUB

Հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻշխանությունը փախչում է Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: Այդ մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոնսենսուս չկա, հետո ասում է, որ Արցախը Հայաստանի մաս է, հետո ասում է, որ կան սադրիչներ, որոնք պատերազմ են հրահրում, բոլոր այս խոսքերն օգտագործվում են մեր դեմ: Եվ կատարյալ հիմարություն է ասել, որ Արցախյան հարցում չկա կոնսենսուս»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ իշխանությունը փախչում է հարցերին  պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ պետք է, բանակցում ենք: Ո՞ւմ է ինչ պետք, Ալիևի՞ն, որովհետև փաստացի փուլային տարբերակն է սեղանին դրված: Մեր ժողովուրդը ցույց է տվել և իր լավագույն զավակների կյանքով է ցույց տվել, թե ինչ է պետք»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:

«Ես ասել եմ և շարունակում եմ պնդել, որ հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի: Նրանք փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին, փորձում են պատասխանել այդ պահին առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային դիրքորոշում՝ ինչ են բանակցում և ինչ են ուզում: Սկզբից ասում էին չկա բանակցություն, հետո Լավրովն ասաց, որ կա, էլ չեն հերքում, բայց հերքում են բանակցությունների թեման»,- նշել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ օրակարգից դուրս թողնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ մենք կորցրել ենք պատերազմը դիվանագիտական ուղով զսպելու մեթոդները:

«Ադրբեջանն այսօր զգացել է միջնորդների շահերը, տեսել է մեր սխալները և, այդ ամենը փաթեթավորելով, այսօր առաջ է տանում իր քաղաքական շահը»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով հրադադարի կնքումից հետո 26 տարիների ընթացքում միջազգային հանրության ընկալումների վրա ազդելու Հայաստանի և Արցախի ջանքերի մասին՝ նա ասել է. «Այն փաստը, որ Արցախի անկախության ճանաչումը դարձել է ինչ-որ տեղ նաև միջազգային հանրության պահանջ, արդեն անհերքելի է: Մենք, իհարկե, տեսնում ենք քաղաքական զսպվածություն՝ պետությունների կողմից ճանաչելու տեսակետից, բայց զուգահեռ տեսնում ենք, որ տարբեր երկրների նահանգներ առանձին-առանձին ճանաչում են Արցախի անկախությունը, կամ տարբեր խոշոր քաղաքներ առանձին-առանձին հարաբերություններ են հաստատում Արցախի այս կամ այն քաղաքի հետ»,- ասել է նա:

Մանրամասները տեսանյութում:

Լրահոս
Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին. «Մեդիա պաշտպան» Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան «Ժողովուրդ»․ Մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, փորձում են ազգային արժեքները տարրալուծել «Հրապարակ»․ Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ «Ժողովուրդ»․ Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրի վավերացման գործընթացը «Իրատես». Փաշինյանը հիմա էլ Արսեն Թորոսյանի սխալներն է խմբագրում «Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից ավելի է մեծացել «Ժողովուրդ»․ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են «Փաստ». Պոպուլիստական իշխանությունների ձախողման անատոմիան «Հրապարակ». Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլխում է հաղթահարել, այլև կենցաղում «Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ արշավը նոր ծավալներ է ստանում «Փաստ». Արտոնյալ են նրանք, ովքեր փառաբանում են Փաշինյանին «Փաստ». Փաշինյանն իր հսկողության տակ է պահում. պետք է քաղաքական գնահատականներ լինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 Վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Ղարաբաղյան հակամարտությունն ու Էրդողանի պլան-մինիմումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan