Արցախից կորոնավիրուսի թեստավորման նպատակով Հայաստան է ուղարկվել 27 փորձանմուշ

Արցախից կորոնավիրուսի թեստավորման նպատակով Հայաստան է ուղարկվել 27 փորձանմուշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ:

Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

«Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը»,- ասված է տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում