Նոր սկանդալ. Ռուսաստանում հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է կալանավորվել

Նոր սկանդալ. Ռուսաստանում հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Վորոնեժում հայկական մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ է կալանավորվել: Բեռը կալանավորվել է տրանսպորտային ոստիկանության կողմից: Այն ուղարկվել է փորձաքննության:

EADaily-ի աղբյուրը փոխանցում է, որ մի քանի տոննա կշռող մաքսանենգ ծխախոտին օդանավակայանի մոտ սպասել է 3 բեռնատար, որոնք այն պետք է տեղափոխեին Ստավրոպոլ:

Որոշ տեղեկություններով, ծխախոտը Հայաստանից Ռուսաստան հասել է մայիսի 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման բեռ կալանավորվել էր նաև Կրասնոդարում: Դրանից հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այդ մաքսանենգ ծխախոտի հետ կապ ունի Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներձագը՝ Հրաչ Հակոբյանը: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը չհերքեց այդ փաստը՝ հայտարարելով, որ հարցի պատասխանը պետք է տան իրավապահները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում