Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)

Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Tert.amՉինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, ևս 23-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նահանգի կառավարության հայտարարությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայիսի 18-ի երեկոյան` տեղի ժամանակով 21:47-ին Չժաոտուն քաղաքային շրջանի Ցյացզյա շրջանում, որտեղ ապրում է ավելի քան 5,5 միլիոն մարդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժից անմիջապես հետո տեղական իշխանությունները օպերատիվ փրկարարական աշխատանքներ են կազմակերպել, վնասված շինություններում մնացած մարդիկ տարհանվել են: Տարհանված մարդկանց թվի մասին տեղեկություն չկա:

Երկրաշարժի ընթացքում շատ մարդիկ եղել են փողոցներում, խանութներում կամ դպրոցներում և քանի որ Յուննանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, տեղի բնակիչները գիտեին՝ ինչ պետք է անեին. Նրանք թաքնվել են ամենաապահով տեղերում կամ արագ դուրս են եկել շինություններից:

Երեկոյան դասընթացների հաճախող դպրոցականները կազմակերպված կարգով րոպեների ընթացքում հեռացել են դասարաններից:

Earthquake in China: 4 killed, 24 injured as 5-magnitude shallow ...

Earthquake in China′s Yunnan province kills scores | News | DW ...

Four dead as earthquake hits China

Magnitude 5 quake in southwestern China kills 4, injures 23 | CP24.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում