Ռոբերտ Քոչարյանը բուժում է ստանում. Դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը բուժում է ստանում. Դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Analitik.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ երկրորդ նախագահը գտնվում է ստացիոներ բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին:

Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել՝ դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում