Կրակոցներ Երևանում. մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Կրակոցներ Երևանում. մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Shamshyan.comՔիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում, այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողներն ու հետաքննիչը:

Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:

Կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը:

Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև որդյո՞ք վիճաբանության հետևանքով տուժածներ կան թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում