Աշոտ Ղուլյանն ավարտում է Արցախի ԱԺ նախագահի իր լիազորությունները

Աշոտ Ղուլյանն ավարտում է Արցախի ԱԺ նախագահի իր լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի խորհրդարանի նախագահ Աշտո Ղուլյանն իր պաշտոնավարման վերջին օրը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որում մասնավորապես ասվում է.

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու նախօրեին ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին, որոնց հետ անցած 15 տարիների ընթացքում համադրել ենք մեր ջանքերը երկու խորհրդարանների միջև կայուն ու արդյունավետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու ուղղությամբ: Ուրախ եմ նաև, որ ՀՀ ԱԺ բոլոր նախագահների հետ գործնական հարաբերությունները համադրվել են ջերմ բարեկամությամբ:

Շնորհակալ եմ իմ գործընկերներին Արցախի և Արցախի խորհրդարանի նկատմամբ հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ու նրա ղեկավարությունը շարունակելու և կատարելագործելու են միջխորհրդարանական համագործակցության հաստատված ավանդույթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում