AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից

 

«Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։

Ստեղծված իրադրության պայմաններում դեռևս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տևել մեկ տարի և ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել և գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի և արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարևոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։

Ու հանրաքվեի անցկացման կարևորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։

Եվ այն պայմաններում, երբ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ և գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «ԱՅՈ»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին 15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում Հունվարի 26-28-ը եղանակը կտաքանա, 29-ին սպասվում է ձյուն Երևանի 4 վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ) Հեգնանքով ենք ասել. պատգամավորը՝ Փաշինյանին «հարգելի պարոն վարչապետ»-ով դիմելու մասին «Սա հարձակվողական բնույթի զորավարժություն է. փորձագետը՝ Կարսի զորավարժությունների մասին Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահ «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը «Հրապարակ». Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված. Վանեցյան «Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա «Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Փաշինյանի մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ «Փաստ». Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար) Եղանակը կտաքանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan