«Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին
20/05/2020 12:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Այսօր «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն:
Քիչ առաջ միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է:
Րոպեներ առաջ Արթուր Դանիելյանը դուրս եկավ ոստիկանությունից: Նա նշեց, որ տեղի ունեցածը իշխանությունների հերթական կրկեսային ներկայացումն է: Դանիելյանը հայտնեց, որ իրենցից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որը կազմակերպվել է վերջին ամիսների ընթացքում: Խոսքը վերաբերում է ծխախոտի ու ադամանդի հայտնի պատմությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում