AM | RU
USD
EUR
RUB

Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակով, ձեռնոցներով, չի եղել կուտակում. Լիլիթ Թումանյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանի խոսքով՝ չնայած ոստիկանությունն ասում է, որ պարետի որոշումը խախտելու համար են «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման ենթարկվել, սակայն ինքը ականատես է եղել՝ բոլորը պահպանել են սոցիալական հեռավորությունը, չի եղել որևէ խախտում։ Նրա խոսքով՝ մոտ 20 հոգի են բերման ենթարկվել։

«Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակով, ձեռնոցներով, չի եղել կուտակում։ Ավելին՝ ոստիկաններն էին, որ շատ էին քանակով»,- ասաց նա։

Նա նշեց, որ այստեղ որևէ ակցիա չկա, քանի որ չկան կարգախոսներ, կոչեր, պարզապես աջակցություն է։ «Նորից գալիս, բախվում, ենք այն իրականությանը, որ սոցիալական հեռավորության պահպանումը և առհասարակ արտակարգ ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համար,- ասաց նա՝ նշելով, որ հայեցողական մոտեցում է ցուցաբերվում,- եթե երեկոյան, կամ հիմա զբոսնեք Կասկադում, կտեսնեք ավելի շատ մարդ՝ ավելի փոքր տարածության վրա։ Չգիտես ինչու՞ դա տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր պահպանել են սոցիալական տարածությունը»։

Նշենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։

Նշենք, որ «Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։

Լրահոս
Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը «Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա «Փաստ». Այս իրավիճակը մեր երկրի վերջին է տանում. սա տանում է փլուզման. Բոստանջյան Փաշինյանի կառավարական դաչայի անվտանգության պատնեշներին և «դռոնների» խլացուցիչներին ավելացել է նաև բոլոր տեսակի նկարահանումների արգելքը (ԼՈՒՍԱՆԿԱՐ) ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել Եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ) Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ) 889 շրջանավարտ Հիպոկրատի երդում է տալիս. ուղիղ Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարագիրը Պարետատան նիստից հետո ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ոչինչ չի հայտնաբերվել. «Երևան մոլի» տնօրենը՝ ռումբի ահազանգի մասին (տեսանյութ) Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին» Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ԱԻՆ Պուտինը քվեարկել է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ (տեսանյութ) Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև Պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն և քայքայիչ գործելաոճից Կրակոցներ Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ․մեկ անձ ձերբակալվել է․ Քննչական կոմիտե
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan