Կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ
20/05/2020 13:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Հիշեցնենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման ենթարկվել ոստիկանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում