Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Analitik.amՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում