Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են զբոսաշրջությանն առնչվող և տարածաշրջանային հարցեր

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են զբոսաշրջությանն առնչվող և տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, զբոսաշրջության թեման և կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է վարակման ավելի քան 300․000, մահվան՝ 2972 դեպք, Թուրքիայում՝ վարակման ավելի քան 150․000, մահվան՝ 4199 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում