Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.amԿառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրամարգում 54 հարց է, որից 44-ը չզեկուցվող են, 10-ը՝ զեկուցվող։

Օրակարգում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, Գուքը որպես նվիրատվություն ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին գույք ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին, Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում