AM | RU
USD
EUR
RUB

Կրթության ոլորտի պատասխանատու նախարարության պաշտոնական խոսքին դեռ սպասում ենք. ՓՊ նախագահը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Facebook«ԱՐՁԱԳԱՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ.

Արդարադատության նախարարությունը ներկայացված տեսաուղերձիս վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել հայտարարելով՝ «Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը Կոնվենցիայի հետ, և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում»:

Ես և շատ ծնողներ սպասում էինք գործադիր իշխանության իրավասու մարմինների պաշտոնական խոսքին՝ սեռական կրթության «եվրոպական չափանիշների» կիրառելիության հնարավորությունը բացառելու վերաբերյալ: Այս առումով, շնորհակալ եմ արդարադատության նախարարությանը նման դիրքորոշում հայտնելու համար:

Այդ անհանգստությունն առաջացել էր, քանի որ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետը նշում է՝ «Սեռական շահագործման կամ սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնականոն սեռականության ընդհանուր համատեքստից դուրս կարող է վնասակար լինել երեխաների համար։ Հետևաբար, սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության ընդհանուր համատեքստում։ ..»:

Ցավոք, արդարադատության նախարարությունը պարզաբանումը ներկայացրել է նաև որոշ անձնավորված շեշտադրումով: Մասնավորապես պարզաբանումից տպավորություն է ստեղծվել, որ Լանզարոտեի կոնվենցիայի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն ունենալով, չեմ մասնակցել: Իրականությունը նա է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստին հրավիրված եմ եղել հանձնաժողովի նախագահի կողմից փաստաբանությանն առնչվող երեք հարց քննարկելու համար:

Մեր հարցերի քննարկման ժամանակ ներս ենք հրավիրվել, և երբ ավարտվել է, դուրս ենք եկել: Ցավոք, տեղեկացված չեմ եղել և դուրս գալու ժամանակ էլ չեմ լսել (ուշադրություն չեմ դարձրել), որ Լանզարոտեի կոնվենցիան է քննարկվելու: Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովի հրապարակային նիստին կարող էի մասնակցել միայն հրավերի դեպքում:

Լանզարոտեի կոնվենցիայի հետ կապված հրապարակային քննարկում ներկայացնելու անհրաժեշտությունը ընդգծել եմ, քանի որ նման զգայուն թեմաները միշտ էլ հիմնավոր կամ անհիմն հարցեր են առաջացնում, որոնց պետք է պատասխանել: Կառավարությունն այս առումով պետք է համբերատար գտնվի և փորձի քննարկումն ապահովել կառուցողական դաշտում:

Հ.Գ. 1. Կրթության ոլորտի պատասխանատու նախարարության պաշտոնական խոսքին դեռ սպասում ենք:

Հ.Գ. 2 Այսօր հանրագիր է ներկայացվել կառավարությանը այս հարցով պաշտոնական դիրքորոշում ստանալու կապակցությամբ»:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Փաստաբանների պալատի նախագահ

 

Լրահոս
Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան Կյանքը թշնամու հարևանությամբ: Պատմում է Ճակատենի համայնքապետը Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում Երկիրն այս շակալների ձեռքից պետք է շութափույթ ազատագրել. Պատմաբան 1900 ձիաուժ հզորություն. իտալական Pininfarina-ն կներկայացնի պատմության հզորագույն կուպեն Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է նույնիսկ տիեզերքից (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում Հրետանավորները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Արտաքին գործերի նախարարը մամուլի նոր քարտուղար ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ. ՊՆ Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում Խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը (ուղիղ միացում) Հայ-ադրբեջանական սահմանում ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը մասնակիորեն իրագործվել է. ՌԴ դեսպան Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Արշակ Կարապետյանը բոլոր զինվորների անունից շողոքորթել է Փաշինյանին ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ» ԼՅԿ-ն պատրաստվում է։ Հայտնի են թեկնածուները. «Հրապարակ» ՔՊ-ում սրվել են ներկուսակացական հարաբերությունները. «Հրապարակ» Ինչպես ջրվեցին «Նակոլկա Շուշո»-ի հետ առնչվող սկանդալները Պատերազմում զոհված ևս 6 հայորդիների աճյուններ են հայտնաբերվել Թրյուդոն և Բայդենը գրազ են եկել. կանադացի վարչապետը պարտվել է Ադրբեջանցի զինծառայողները կրկին գողություն են արել հայ գյուղացիներից Ադրբեջանում սաստկանում են անտառային հրդեհները (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Սյունիքի մարզին սահմանակից ադրբեջանական դիրքերում շարժն ակտիվացել է Գարշահոտություն ու համաճարակի վտանգ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Թագուհի Թովմասյան. ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց Դիվանագետների ակտիվություն. ՌԴ դեսպանն այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. դեսպանն այցելել է Գեղարքունիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan