Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում

Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածվում, նա բժիշկների հսկողության տակ է, գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի բժշկական շրջանակներում աղբյուրին:

«Կադիրովի մոտ կասկածվում է կորոնավիրուս, նա բժիշկների հսկողության տակ է», – ասել է աղբյուրը:

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Միևնույն ժամանակ, հրատարակությունը հայտնում է, որ այսօր չարտերային չվերթով Ա-319 ինքնաթիռը Գրոզնիից Մոսկվա է թռչել: Թե ով եղել է սրահում՝ չի հաղորդվում:

Ավելի վաղ «Baza» Telegram-ալիքը հայտարարել էր Մոսկվայի կլինիկայում Կադիրովի հոսպիտալացման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում