AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով:

Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն մեր ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:

Լրահոս
1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan