«Փաստ». Այն, որ «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն», շատերն են ասում և վաղուց

«Փաստ». Այն, որ «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն», շատերն են ասում և վաղուց

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»: Սա ո՛չ խուճապ տարածող գրառում է, ո՛չ էլ ընդդիմախոսներից որևէ մեկի խոսքերը: Այսպիսի գնահատական երեկ տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:

Հասկանալի է, որ նման խոստովանության պատճառ են դարձել հիվանդացության ու մահացության օրեցօր աճող թվերը: Սակայն հարցն այն է, որ այս մասին երկու ամսից ավելի բարձրաձայնում են ոլորտի շատ մասնագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ: Սակայն ականջալուր լինելու փոխարեն, Փաշինյանի իշխանությունը նման կարծիք հայտնողներին տարբեր որակումներ էր տալիս՝ էլի կապելով նախկինների հետ, մեղադրում խուճապ տարածելու մեջ:

Ընդ որում, շատերն այս մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ առողջապահության նախարարը կարծում էր, թե «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա», երբ վարչապետն ասում էր «կորոնավիրուսն ում շունն ա», երբ իշխանությունը, անտեսելով հանրային առողջապահության առաջնայնությունը, հանուն ՍԴ յոթ դատավորներից ձերբազատվելու և նրանց փոխարեն յուրային կամակատարներ նշանակելու՝ քարոզարշավ էր իրականացնում, երբ նույնիսկ կարանտինային ռեժիմը նորմալ չէր վերահսկվում, և այլն և այլն:

Ոչինչ ու ոչ մեկին չլսելու սովորույթը, անսխալականության բարդույթը, մեծամտությունը այս իշխանությունների պարագայում դրսևորվում են գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում՝ առավել ևս: Իսկ հետևանքները առավել քան ցավալի են: Այո, պատասխանատվության զգացում պիտի ունենա յուրաքանչյուր քաղաքացի, բայց առաջինն այդպիսին պիտի լինի իշխանությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում