Արցախում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Հարությունյանի հանդիպումը

Արցախում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Հարությունյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում