Առևանգել են Վահագն Չախալյանին և նախնական տվյալների համաձայն տասնմեկ կամքականների. «ԿԱՄՔ»
22/05/2020 13:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Տեղեկացնում ենք մեր բոլոր համախոհներին և հանրությանը, որ կարմիր բերետավորները առևանգել են «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին և նախնական տվյալների համաձայն տասնմեկ կամքականների։
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է և հաստատակամ հայտարարում, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը։
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում