ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան
22/05/2020 13:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում