Ցավոք ունենք 74 մահ ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ. Վահագն Վարագյան

Ցավոք ունենք 74 մահ ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, FacebookԳիտեք ի՞նչն է ցավալի: Երբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակված մեկ դեպք վարչապետն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե «խոզի գրիպից» մահացել է 19 մարդ իսկ մենք ոչ մի մահ չունենք: Ու նորից ցեխ էր շպրտում նախկինների վրա, բաժանարար գծեր տանում, սևերի ու սպիտակների բաժանում ու շատ-շատ մարդիկ ասում էին՝ դե ճիշտ է ասում էլի: Այսօր, ցավոք, համավարակի դեմ պայքարի բացիթողի վիճակի պատճառով ունենք 74 մահ ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ:

Հենց այս մեկ պատճառն էլ բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա ու երկրում ձևավորվի ազգային փրկության կառավարություն: Հակառակ դեպքում սա կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր երկրի համար: Առողջություն ու համբերություն բոլոր հիվանդներին և մեր ժողովրդին:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում