Ուղևորատար օդանավ է կործանվել

Ուղևորատար օդանավ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Analitik.amԿարաչիում «Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախնական տեղեկություններով, խոսքը վերաբերում է Airbus A-320 օդանավին, որն օդ է բարձրացել Լոհարից: Օդանավում, տարբեր տեղեկություններով, եղել է 90-112 մարդ:

Հարկ է նշել, որ օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհերի ու վիրավորների մասին թվեր դեռ չեն հրապարակվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում