Ո՞ր երկրներից է Վրաստանը զբոսաշրջիկներ ընդունելու

Ո՞ր երկրներից է Վրաստանը զբոսաշրջիկներ ընդունելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aysor.amՎրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, «կանաչ» երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մեր կողմից օտարերկրյա զբոսաշրջիկներին կներկայացվեն որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», – ասաց Գամկրելիձեն:

Նա նշել է, որ Վրաստանում անհանգստությամբ հետևում են հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակին:

Նա նշել է, որ զբոսաշրջիկների համար պահանջները կլինեն բավականին իրագործելի: Սա հիմնականում վերաբերում է կորոնավիրուսի համար բացասական թեստը հաստատող փաստաթղթերին:

«Հավանաբար, զբոսաշրջիկների համար կներդրվի այսպես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիայի թեստ անցնելու փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում