Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մարդ է մահացել, ասված է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, վիրուսից մահացածների թիվը հասել է 3249-ի:

Երկրում վերջին օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8894 նոր դեպք: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 326 448-ի:

Մեկ օրում ապաքինվել է 7144 մարդ, ընդհանուր՝ 99.825 պացիենտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում