Դաշտից երիցուկներ քաղեք ու թերթիկները հատ-հատ պոկելով փորձեք հասկանալ՝ ինչ են ասում ձեզ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դաշտից երիցուկներ քաղեք ու թերթիկները հատ-հատ պոկելով փորձեք հասկանալ՝ ինչ են ասում ձեզ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, FacebookԻշխանության որոշ ներկայացուցիչների մեկնաբանություններն եմ նայում Միքայել Մինասյանի՝ իրենց միջից մի նոր վարչապետ ընտրելու և փրկության կառավարություն ձևավորելու մասին ու զարմանում։ Սրանք իսկականից մանկամիտ են։ Ուրեմն, ըստ այդ իշխանիկների, դեսպանն առաջարկել է իրենց թիմից նոր վարչապետ ընտրեն, որ «մեջները կռիվ գցի»։ Որ կասկածի որդը «կրծի իրենց սրտները»։ Լուրջ դեմքով (դե որքան հնարավոր է) նման բաներ են ասում տարբեր եթերներում։ Մանկապարտեզ։

Պատկերացնու՞մ եք, պետության առջև ծառացած մարտահրավերներն էլ են այդ նույն սկզբունքով գնահատում երևի՝ պատերազմի հավանականություն հաշվարկում, չգիտեմ էլ ինչ որոշումներ կայացնում։ Տղաներ և աղջիկներ, կուզե՞ք լավ խորհուրդ տամ։ Դաշտից երիցուկներ քաղեք ու թերթիկները հատ-հատ պոկելով փորձեք հասկանալ՝ ինչ են ասում ձեզ։ Կոնկրետ դեսպան Մինասյանի առաջարկի դեպքում կարող եք կործանում և փրկություն ասելով երիցուկի թերթիկները հերթով պոկել, տեսնեք վերջինը ինչի վրա է կանգնում՝ կործանման, թե՞ փրկության։ Կկարողանաք չէ՞։ Դե ձեզ տեսնեմ։

P.S. Երիցուկը ромашка-ն է։ Դեղին միջուկով, սպիտակ թերթիկներով ծաղիկ է։ Չշփոթեք հանկարծ, գլխներիդ փորձանք բերեք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում