«Հրապարակ»․ Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականներով է համալրել նախարարությունը

«Հրապարակ»․ Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականներով է համալրել նախարարությունը

«Պարզվում է` սոցապնախարար Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ մեծ սեր ունի՝ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Մաչյանն է իր բարեկամը, այլև սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը (նրանց տատերը հարազատ քույրեր են)։

Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճարը` մոտ 1 մլն դրամ։

Ի դեպ, այդ կառույցի մյուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է շեֆի վարձատրության 10-15 տոկոսը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի վաղվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում