Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ)

Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Tert.amՍյունիքի մարզի Կապան քաղաքում բողոքի ակցիան շարունակվում է։ Դեպի Սյունիք տանող ճանապարհին Tert.am-ի թղթակիցը ֆիքսել է,որ Ոստիկանության զորքերը տեղաշարժվում են Կապան։

Նշենք,որ բողոքի ակցիայի առիթ է դարձել այն,որ Սյունիքի չորս քաղաքացի բերման է ենթարկվել Կապանի բաժին,այնուհետև նրանք հայտնել են, որ Ոստիկանությունում բռնության են ենթարկվել։ Կապանում քաղաքացիները շարունակում են փողոցում պահանջել ազատ արձակել քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում