Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր
25/05/2020 11:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 7113 է, մահացածների թիվը՝ 87:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 87 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145, փաստացի բուժվողներինը՝ 3842: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի:
Կորոնավիրուսով վարակված ևս 6 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 25-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 39 է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում