AM | RU
USD
EUR
RUB

Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, FacebookԿան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:

Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը:

Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում, կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլև յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն:

Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...

Այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթևամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տևողությամբ:

Սա է իրականությունը, և սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշևիկը, հարևան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...

Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչև վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...

Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար:

Պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ: Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:
Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...

Սթափվե՛ք:

Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը:

Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...
Սթափվե՛ք:

Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն:

Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:

Պիտի սթափվենք ու գործենք:

Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան:

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ նախկին ոստիկանապետ 

Լրահոս
89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan