ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև

ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Regionmonitor.com: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Հայաստան-Իրան առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Հայստանն Իրանի համար միջանցք է այլ երկրների՝ հատկապես եվրոպական երկրների հետ կապվելու համար։ Այս մասին, ինչպես գրում է regionmonitor-ը, հայտնել է իրանական պետական «İRNA» լրատվական գործակալությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում դեսպանը անդրադարձել է սահմանային անցակետերի հնարավորությունների օգտագործման, կորոնավիրուսի պայմաններում երկկողմ առևտրի իրականացման հարցերին։

Յարիջանյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների առևտրային հարաբերությունների հիմնական խնդիրները բանկային ոլորտի հետ են կապված։ Նա անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտի և ուղևորափոխադրումների իրականացման խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում