Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի

Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց մեր տեղեկատվությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում