AM | RU
USD
EUR
RUB

Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, FacebookԱնգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհարապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ:

Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է: Այդ մարդկանց արյունը բացառապես քո խղճին է: Ու պետք չէ կեղծ երեսպաշտությամբ մեղադրել ժողովրդին անկարգապահության մեջ, որպես էս ամենի պատճառ: Դեռ երեկ նրանցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ էր, հպա՜րտ քաղաքացի, ում դու սիրում էիր ու ում առաջ դու խոնարհվում էիր:

Երկրում օրական արդեն արձանագրվում է կորոնավիրուսով վարակման մոտ 500 նոր դեպք: Հայաստանում այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխությամբ զինված 186 մահճակալ, որից զբաղված է 154-ը: Ունենք ընդամենը 32 ազատ մահճակալ: Էս թվերը քո առողջապահության նախարարն է ներկայացրել: Պատկերացնու՞մ ես, թե վարակի արձանագրման օրական 500 թվաքանակի պարագայում, ընդամենը օրեր անց ի՞նչ օրհասական վիճակում է հայտնվելու մեր ժողովուրդը: Ազգային աղետի շեմին էլ չենք` արդեն պռնկին ենք:

Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը, հնարավոր հազարավոր զոհերի արյունը: Նրանք բոլորը` քո կաբինետի անդամներով ու խորհրդարանական մեծամասնությամբ, քո քաղաքական պատանդներն են, ուրիշ ոչինչ: Դու դարձել ես էդ մարդկանց քաղաքական պատանդառուն:

Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն: Հիշեցնեմ, որ դու ու հենց դու ես 2019թ. նոյեմբերի 20-ին Միլանում հետևյալը հայտարարել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին` րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ...»:

Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին: Քեզ հիշեցնեմ. «ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Լրահոս
Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan