AM | RU
USD
EUR
RUB

Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Tert.amԱյո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ-ն դուրս է մնացել ներքաղաքական զարգացումներից, քանի որ խորհրդարանում չէ, իսկ խորհրդարանից դուրս այլ շրջանակներ են փորձում հայտ ներկայացնել, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշել է, թե ՀՅԴ-ի՝ քաղաքական զարգացումներում չլինելու մասին հայտարարությունը գուցե օրվա քաղաքական իշխանության և որոշ մարդկանց ցանկությունն է, բայց դա այդպես չէ: «Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է, ծավալում է, և ծավալելու է, որովհետև Դաշնակցության գործունեությունը պայմանավորված չէ միայն խորհրդարանում տեղ ունենալով կամ կառավարությւոնում լծակներ ունենալով: Դաշնակցությունն իր անելիքներն անում է. անգամ կորոնավիրուսի պայմաններում Դաշնակցության Բյուրոն հայտարարությամբ հանդես եկավ և կոչ արեց համայն հայությանը՝ աջակցել կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին ՀՀ-ում: Մեկ անգամ իշխանության կողմից լսե՞լ եք շնորհակալություն»,- ասել է նա՝ նշելով, թե շատ կարևոր է, որ այսպիսի հարցով ծրարգերը փորձեն համատեղել:

«Հիմա, երբ քաղաքական ակտիվություններ կան, բնականաբար մարդկանց իրավունքն է՝ ձևավորելու, առաջ տանելու օրակարգեր: Մենք ունենք մեր օրակարգը՝ Հայաստանի հզորացումը, ժողովրդավարացումը, ՀՀ անվտանգության բարձրացումը, համահայկական համերաշխության մթնոլորտում իսկապես վերափոխումներ իրականացնելը: Համագործակցության հնարավորույթուններ այլ ուժերի հետ մենք բնականաբար տեսնում ենք, և առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն կխոսենք»,- նշել է Մինասյանը:

Հարցին՝ Վանեցյանի, Մինասյանի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ է, Մինասյանը արձագանքել է. «Մենք որևէ մեկի առաջ՝ բացառությամբ այն անձանց, ովքեր գաղափարական տեսակետից հակասության մեջ են եղել և կան, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսի տարբեր կոնտրոնների կողմից, մնացածի հետ բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:

Դիտարկմանը, թե կարող է, ենթադրաբար, լինել օրակարգ՝ համախմբել և այս իշխանությանը հեռացնել, այդ բևեռում տեսնու՞մ է Դաշնակցությանը, Մինասյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանությունն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա, համենայն դեպս՝ իր վարքագիծը դա է ցույց տալիս: Երկրորդ՝ այո, դա կարող է դառնալ քաղաքական օրակարգ, և արդեն որոշ շրջանակների կողմից ներկայացվում է, բայց թե ինչպիսի ձևաչափով դա կլինի, և որ հարցերը օրակարգի առաջին պլան կմղվեն, դրանք արդեն քննարկման թեմաներ են: Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Լրահոս
Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan