AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց

 

«Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես հմավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։

Ու Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է և նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։ Արդեն օրական շուրջ 500 վարակակիր ունենալու պարագայում խոսել իշխանության վերահսկողության մասին, աբսուրդ է։ Արդեն ոչ մի կերպ հնարավոր չէ վիրուսակիրների թիվը նվազեցնել, ուրեմն ի՞նչ են անում պարետատունը, առողջապահության նախարարությունը, ողջ իշխանությունը։ Կողքից հետևում է, անպտուղ նիստեր է անում, կեռաս է հավաքում, անմիտ հայտարարություններով միջազգային սկանդալներ հրահրում, հետո նսեմացած ներողություն խնդրում, հասարակության վրա «մունաթ» գալիս։ Որքան պիտի շարունակվի այս ամենը, բարդ է ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ իշխանությունը չի թողնի ու հեռանա։ Քանի դեռ կա նրան սատարող թեկուզ տասը մարդ, նա ամեն ինչ կանի, որ մնա։

Իշխանափոխության համար ընդդիմադիր ուժ այսօր չկա, կան անհատներ, որոնց շուրջ համախմբում իրականացնելու համար ժամանակ է պետք։ Ասել է՝ քիչ է հավանականությունը, որ այլընտրանքային ուժ կարող է արագ ձևավորվել ու տապալել այսօրվա իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի թույլ կետը եղել և մնում են նրա շուրջը հավաքվածները, որոնք ամեն վայրկյան կարող են թիկունքին հարվածել։ Նորություն չէ, որ Փաշինյանը թիմ չունի, կան խմբակներ, որոնք տարբեր հոսանքների են հարում ու մի քանի կենտրոններից են ուղղորդվում։

Ու եթե իշխանության ներսում Փաշինյանի տապալման հարցում համախոհություն եղավ, կարելի է համարել, որ այս կառավարության կյանքի օրերը հաշվված են։ Սա թերևս ամենալավը զգում է հենց Փաշինյանը, սակայն արդեն անզոր է որևէ բան անելու։ Նրան ուժգին հարվածում են դրսից, ներսում էլ ականները շուտով թիկունքում պայթելու են։

Ու մինչ այս իրավիճակը կձգվի, երկիրը «ձեռքից գնում» է, վարակը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, տնտեսությունը, իշխանությունն էլ անկարող է կառավարում իրականացնելու, ավելին, փչացրել է միջազգային բոլոր հարաբերությունները։ Սակայն մի էական առաջխաղացում, այսուհանդերձ, գրանցվել է։ Հայաստանի իշխանությունը երբեք այսքան ջերմ չի արտահայտվել Ադրբեջանի ղեկավարի «արժանիքների» մասին՝ էլ կիրթ, էլ կառուցողական։ Սա 100 փաստերին արժանի ձեռքբերում պիտի համարել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan