Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք

Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Analitik.amԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է. «Ներկայումս Իրանը օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան և Իրաք: Դրանից բացի, parstoday.com-ի փոխանցմամբ՝ Իրանի տարածքով SUAP-ի շրջանակներում քիչ քանակությամբ գազ է փոխանակվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև»:

Իրանի նավթարդյունաբերության նախարարության լրատվական կայքի փոխանցմամբ, Զանգանեն նշելով,որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի վարքագիծը, մարդկության դեմ իրականացվող ոճրագործության վառ ապացույցն է, ասել է. «Եթե աշխարհում կարգ ու կանոն լիներ, ապա ամերիկացի պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեին այդ հանցագործությունների կատարման համար»:

Նշելով, որ առանց ջիհադական ու նվիրական ոգու հնարավոր չէ այս պայմաններում կառավարել երկրի նավթարդյունաբերությունը, Զանգանեն ասել է. «Նավթի նախարարության բոլոր բաժիններն աշխատում են ջիհադական ոգով, որպեսզի հնարավորինս նվազեցվեն ժողովրդի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ճնշումները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում