Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր ֆեյսբուքյան գրառումներով են փոխանակվել:

Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ կապված Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման հետ, ինչի մասին բարձրաձայնել էր Միքայել Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե այսօր էլ լինի այդ բեռը, նույն կերպ ձևակերպվելու և ուղարկվելու է, և եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում վերալիցքավորման համար և ծխախոտի մի մասը կամ լրիվ փորձ է արվում բեռնաթափել այնտեղ, ՀՀ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որին կից տեղադրել է իր և Տիգրան Ուրիխանյանի հարցուպատասխանի տեսագրությունը:

Նիկոլ Փաշինյանի գրառմանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառման մեջ ասվում է.

«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում…

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր… Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ:

Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում