Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի

Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.amԿորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 17 քաղաքացի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի։

Այս մասին այսօր Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Նախարարն արձանագրեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

«Մենք շարունակում ենք ծավալել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը՝ հատուկ ինտենսիվ թերապիայի գծով։ Մոտակա 1-1․5 ամսվա ընթացքում կունենանք ևս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի։ 50-ը կլինի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և 50-ը «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում և գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157։

Հետևեք մեզ նաև Telegram-ում