Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ

Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Times.amՀայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Այս մասին այսօր Կառավարությունում անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խոսելով համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:

Ոստիկանապետը նշեց՝ Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները նրա համար են, որ պարզ դառնա, թե որքանով են պահպանվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել:

Արման Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Ըստ նրա՝ խախտում կատարող վարորդները կամ տնտեսվարողները ևս վարչական պատասխանատվության են ենթարկվում:

Նա նաև շեշտեց, որ ոստիկանների ուսումնասիրությունների մեջ են մտնում նաև դիմակների առկայության, կրելու և նման այլ կարևոր կանոնների ստուգումները: «Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այդ գործընթացը լինելու է շարունակական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում