«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը

«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը

«ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։

«Հիշենք, որ մինչ այս Վենետիկի հետ հարցերը կարգավորում էր Արարատ Միրզոյանը` Գագիկ Հարությունյանի միջոցով, սակայն ահագին ժամանակ է, ինչ Հարությունյանը չի ցանկանում այլևս համագործակցել Արարատի հետ` հասկանալի պատճառներով։

Հիմա Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի դրական եզրակացություն բերի Վենետիկից` հանրաքվեի չեղարկման և դատավորների` 12 տարվա պաշտոնավարմանն առնչվող։ Ռուբինյանը Փաշինյանին խոստացել է, որ լավ է լինելու։

Բայց Վենետիկն ու հարգարժան Ռուբինյանը խնդիր ունեն հայաստանյան ներքաղաքական-ներխորհրդարանական կոնսենսուսի մասով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Կոնսենսուսի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի։ «Այո. հիմա կենտրոնացումը կրկին ծեծված «Լուսավոր Հայաստանի»` Էդմոնի վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում