Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 746-ի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 3 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 576 է: Մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 12 է:

Վրաստանում 2966 մարդ գտնվում է երկրի կարանտինային գոտիներում, 250 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 920 078 է, մահացել է 362 359 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում